Պոլսահայ երգչուհի Սիպիլը Երևանում ներկայացնում է «Սեր» ալբոմը։ Երգչուհին շնորհանդեսին վաճառված ձայնասկավառակների հասույթը ուղղելու է Երևանի այն մանկապարտեզներից մեկին, ուր հաճախում են ավելի շատ սիրիահայ երեխաներ: Անցյալ տարի երգչուհու «Սիպիլ» ալբոմի շնորհանդեսին ձայնասկավառակների վաճառքի հասույթով մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել Երևանի թիվ 101 մանկապարտեզում։